Հայաստանը ճանաչվել է երրորդ ռազմականացված երկիրը աշխարհում,իսկ ադրբեջանը՝հինգերորդ: Չմանրամասնեմ,թե ինչն է հաշվի առնվել այս դասակարգման համար: Եղան մարդիկ,որ բացասաբար սրան նայեցին: Անձամբ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում և համարում եմ նորմալ,երբ մեր կարգավիճակում գտնվող պետությունը ռազմականացված է՝ամենառազմականացվածների մեջ է: Դժգոհողներ ջան ինչ եք կարծում ադրբեջանի և թուրքիայի պես հարևաններ ունեցող երկիրը,որի պատմական տարածքների վրա են ձևավորվել այդ պետական ուռուցքային կազմավորումները,իրավունք ունի չլինել խիստ ռազմականացված?թե կարծում եք ինչպես մի քանի հարյուր տարի է եղել,պետք է լինեինք ամենա բահ ու գրիչացված: Բահ ու գրիչ շատ սիրելուց ենք հայտնվել այս վիճակին: Երբ դարեր առաջ կրկին խիստ ռազմականացված և ռազմատենչ ազգ ու պետություն էինք հարևանները վախենում ու հարգում էին մեզ: Հիմա շատ ուրախ եմ,որ օտարները մեզ դիտարկում են,որպես ռազմականացված երկիր,թքած անգամ,եթե ասեն,որ ագրեսսոր ենք: Մեր ժամանակներում խաղաղասեր լինելը այլևս հարգի չէ,իսկ ագրեսսորը պատվանուն է դարձել: Կեցցե ռազմականացված Հայաստանը,որի մասին զգաստացած են խոսելու:

 

 

Տիգրան Մկրտչյան