«Մեր խնդիրն է որպեսզի բոլորն աշխատեն հավասար պայմաններում: մենք այդ հարցում հետեւողական ենք լինելու»: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա հավաստմամբ, Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի բիզնեսն աշխատի օրինական դաշտում եւ եթե ապօրինի միջամտություն լինի, կառավարությունն անպայման կարձագանքի:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում վարչապետն ասել էր, որ հարկային ստուգումները պետք է սահմանափակվեն տարեկան մեկ անգամով եւ միայն բացառիկ դեպքերում, վարչապետի թույլտվությամբ, կրկնակի ստուգում կիրականացվի:
Կարինե Առաքելյան