Այն մթերքները, որոնք պատրաստված են կաթից, դրականորեն են ազդում ուղեղի վրա։ Կաթնամթերքը վաղուց հայտնի է իր օգտակար, օրգանիզմն ամրապնդող հատկություններով, քանի որ կալցիումի, տարբեր վիտամինների ու սպիտակուցների անփոխարինելի աղբյուր է։
Սակայն, բոլորովին վերջերս, գիտնականները հայտնագործել են կաթի հավելյալ օգտակար մի հատկություն ևս. պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կաթ կամ այնպիսի կաթնամթերք են օգտագործում, ինչպիսիք են յոգուրտը, թթվասերը, պանիրը, կեֆիրը և նույնիսկ պաղպաղակը, լավ արդյունքներ են ունենում ուղեղի և հիշողության վիճակը գնահատող թեստերում։

 


International Dairy Journal պարբերականում գիտնականների նկարագրած հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ շաբաթը առնվազն 5 անգամ կաթնամթերք կամ կաթ օգտագործած մարդիկ լագագույն արդյունքներ են ցույց տվել՝ լրացնելով հիշողությունը ստուգող թեստերը՝ նրանց համեմատ, ովքեր ավելի հազվադեպ են կաթնամթերք օգտագործել։

 


Բացիայդ, գիտնականները ենթադրում են, որ կաթը նպաստում է հիպերտոնիայի և ուրիշ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցմանը։ Չնայած որոշ փորձագետներ տվյալ պնդումը վիճելի են համարում՝ բացատրելով, որ ճարպը, որն առկա է կաթի մեջ և բազմաթիվ կաթնային մթերքներում, ընդհակառակը, կարող է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

 

 

 

 


Վրեժ Հովսեփյան