«Կառավարության այսօրվա խնդիրն է «Նաիրիտ»-ի հարցերին լուծում տալը», այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Նաիրիտի» վերագործարկմանը ուղղված գործողությունները, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ես չէ, որ պետք է գնահատեմ, մենք փորձելու ենք այսօր առկա խնդիրներին տալ լուծում, մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին»:


Նշենք, որ վարչապետը հանդիպելով ձեռնարկության աշխատակիցների հետ խոստացել էր այս ամիս նրանց աշխատավարձի մեկ ամսվա պարտքը մարել եւ հնարավարություններ փնտրել եւս մեկ ամսվա աշխատավարձերը վճարելու համար:

 

 

Անահիտ Գրիգորյան