Ռուբլի-դոլար, ռուբլի-եվրո "բորսային ճակատամարտերի" հետ կապված սպեկուլյատիվ գործարքների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հայտնի անդրադարձից հետո արդեն քանիերորդ օրն է ՌԴ Կենտրոնական բանկը սահմանում է դոլարի ու եվրոյի փոխարժեքները: Ըստ այդմ, Ռուսաստանի բանկն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հաստատել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 10-ի համար, որով' ամերիկյան դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացվել է հասնելով՝ 54,2116 ռուբլու՝ ինչը 90,37 կոպեկով գերազանցում է նախորդ ցուցանիշին: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը ևս բարձրացվել է, հասնելով 66,8809 ռուբլու, այն գերազանցել է նախորդ ցուցանիշը 1,45 ռուբլիով:
Գևորգ Գրիգորյան