Մի դրական բան եմ նկատում,որը առաջին հայացքից մանրուք է,բայց մեծ բան է: Կար ժամանակ,երբ սահմանային միջադեպերի հետ կապված լրատվությանը մեր ժողովուրդը չէր հավատում: Ավելի շատ հարևանի ասածին էին հավատում,քան՝պաշտոնական տեղեկատվությանը: Երբ օգոստոսյան հնգօրյա պատերազմը սկսվեց,շատերը հեշտությամբ խուճապային լուրերին էին հավատում,ապատեղեկատվությանը և այլն: Ցավալին այն է,որ անգամ շատ լրատվականներ նույնպես տարածում էին ադրբեջանական կեղծ լուրեր՝լուրեր թաքցված զոհերի մասին մեր կողմից և այլն:
Պետք է ընդունենք,որ հայկական լրատվական աշխարհը պատրաստ չէր սկզբում լրատվական ճակատի մարտերին,բայց կարճ ժամանակահատվածում սովորեցինք տեղեկատվական ճակատում հաղթել,մեր լրատվականները լրջացան և զգացին,որ դիտում ապահովելով կարող են սուտ լուրերին հավատացնել մարդկանց և վնասել,իսկ ժողովուրդը հավատաց պաշտոնական տեղեկատվությանը: Ճիշտ է մենք փաստ սիրող ազգ ենք և մարդիկ սկսեցին լիովին վստահել,որովհետև տեսանք,որ ոչ մի թաքցված դիակներ չկան ,որ ադրբեջանցիները խաբում են,բայց գոնե սկսեցինք հավատալ և վստահել:
Կոնկրետ ես այս դիտարկումը կատարել եմ հետևելով մարդկանց մեկնաբանություններին: Վատ ժամանակներ կային,երբ ցանկացած նյութ ,որ տրվում էր պաշտոնական շրջանակների կողմից,արժանանում էր չվստահող,թշնամաբար տրամադրված մեկնաբանությունների,իսկ հիմա մարդիկ սկսել են հավատալ և վստահել ռազմական գերատեսչությանը և բանակին: Կարծես ,գոնե անվտանգության հարցում ազգ ու պետություն իրար հասկանում ենք և միասնական ենք:
Տիգրան Մկրտչյան