Հայաստանում բջջային կապի բաժանորդների քանակը գերազանցում է բնակչության թիվը, կազմելով 3 մլն 977 հազար (մեկից ավելի հեռախոսհամարներով), որից ակտիվ' 3 մլն 346 հազար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2009-ին բջջային կապի բաժանորդների թիվը կազմել էր 2 մլն 651 հազար:

 

 


Անցած 5 տարիներին կտրուկ ավելացել է հատկապես ինտերնետ հասանելիության ցուցանիշը: Եթե 2009-ին ինտերնետը հասանելի էր 1 մլն 227 հազար մարդու, ապա 2013-ին' 2 մլն 36 հազար մարդու: Վերոնշյալից բջջային հեռախոսակապով ինտերնետը 2013-ին հասանելի է եղել 1 մլն 550 հազար մարդու, 2009-ի' 1 մլն 107 հազարի դիմաց:

 

 


Տիգրան Խաչիկյան