Հերթը հասավ Թանզիմաթին...Էրդողանը թուրքական դպրոցներում օսմաներենի պարտադիր դասավանդման վերաբերյալ իր պաշտպանական ելույթի ժամանակ քննադատել է օսմանյան թանզիմաթի շրջանը' այն որակելով որպես «արմատներից կտրվելու գործընթաց»:
Մնում է մի հատ էլ չեղյալ հայտարարի Մահմուդ 2-ի կողմից ենիչերիական զորաբանակի լուծարման հրամանը, շեյխ ուլ-իսլամի ֆեթվան, վերականգնի դեվշիրմեն ու քայլեր սկսի «Համիդիյե» գնդերի վերականգնման ուղղությամբ' որպես օսմանյան արմատներն ու արժեհամակարգը վերագտնելու կարևոր փորձ: :))
Լևոն Հովսեփյան