ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 1-ին դրամի նոր արժեզրկման հիմնական պատճառ համարեց Ռուսաստանում արձանագրված ֆինանսական շոկը' պայմանավորված նավթ արտահանող երկրների հայտարարության հետ: Ըստ ԿԲ նախագահի, նոյեմբերի 28-ին տեղի ունեցած այդ հայտարարության հետեւանքով Ռուսաստանում բոլոր բանկերը սահմանափակեցին եւ անգամ դադարեցրին դոլարի վաճառքը, եւ այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների միջոցով այդ ազդեցությունը հասավ նաեւ Հայաստան:
Ինչ վերաբերվում է արժութային սպեկուլյացիաներին, ապա ԿԲ նախագահի հավաստմամբ, տասնյակներով վարույթներ են հարուցվել այդ կապակցությամբ, որոնք արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացվի: Արթուջ Ջավադյանը խոստացավ, որ անպայան կլինեն խիստ պատիժներ բոլոր բանկերի եւ փոխանակման կետերի վերաբերյալ, որոնք նման վարքագիծ են դրսեւորել: Նման խախտման համար փոխանակման կետերը կարող են տուգանվել 4 մլն դրամով: Բանկերի դեպքում ԿԲ նախագահը չբացառեց, որ կարող են զրկվել տվյալ գործառույթի լիցենիայից:
Անահիտ Գրիգորյան