Արդեն հինգ օր է արտաքուստ դրամի հետ կապված պանիկան հանդարտվել է: Բայց սա միայն արտաքուստ: Միակ քայլը, որ ստացվեց ԿԲ-ի մոտ' դա առևտրային բանկերին խնդրելն է, որպեսզի վերջիններս հնարավորինս փոքրացնեն տարադչամի փոխանակման մարժան: Առևտրային բանկերն էլ մի երկու դրամով մարժան փոքրացրին, բայց արտարժույթի հետ կապված գործարքները մնացին նույն ձևաչափի մեջ, որ կային պանիկայի առաջին օրերին: Այս մարտավարությունը ինչ որ տեղ նվազեցնում է աղմուկը: Իրոք հիմա դոլարը թանկանում է շատ ակուրատնի'օրական 1-2 հա հա'3 դրամով, այսինքն մեկ շաբաթում մոտ 10 դրամով: Սա շատ նուրբ հոգեբանական խաղ է' կամաց կամաց ժողովրդի աչքը սովորեցնելը: Այսինքն մինչև նոր տարի դոլար դրամ հարաբերության իրական պատկերը կարտացոլվի բանկերի ցուցանակների և, որ ամենազավեշտալրն է' մեր գրպաններում, բայց շատ տխուր իմաստով: Այս պահին ևս մեր դոլարի լողացող կուրսը ենթարկվում է ալեկոծության, քանի որ իրական կուրսը կրկին ֆիքսվում է դալալների ասոցացիայի ներսում և բանկերում գրված կուրսից տարբերվում է նվազագույնը 10 դրամով:
Գարիկ Պետրոսյան