ԵՏՄ-ին ինտեգրման գործընթացը թևակոխում է տնտեսական փուլ, երբ արդեն իսկ սկսվում են հայ և ռուս գործարարների միջև հանդիպումները: Մասնավորապես օրերս Հայաստան են ժամանել մեկ տասնյակից ավել ռուս գործարարներ, որոնց նպատակն է տնտեսական համագործակցություն սկսել մեր գործարարների հետ: Արդեն իսկ հայկական ընկերություններին տեղեկատվական նյութեր են փոխանցվել ռուսական ձեռնարկությունների մասին: Բացի վերը նշված հանդիպումներից, հայ գործարարները անձամբ կարող են բանակցություններ վարել ռուսական ընկերությունների հետ: Ռուս գործարարների համար աշխատանքներ են իրականացվում Երևանի ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով:
Գրիգորյան Ժորա