
Լիոնում դեկտեմբերի 5-8-ն անց է կացվում Եվրոպայի ամենամեծ փառատոններից մեկը՝ Լույսի փառատոնը: Այս գունագեղ շոուն տեսնելու համար, որի էֆեկտները ստանում են համակարգչային և լազերային տեխնոլոգիաների միջոցով, աշխարհի տարբեր անկյուններից ամեն տարի այստեղ են ժամանում միլիոնավոր զբոսաշրջիկներ: Մի քանի օր շարունակ քաղաքի բնակիչները և հյուրերը կարող են հետևել շինությունների վրայի տպավորիչ նկարներին: Գիշերային քաղաքը վեր է ածվում լույսի զարմանահրաշ թագավորության: