ՄԻ քանի շաբաթից Ռուսաստանի տարածքում կանջատվի "Կծած խնձոր"-ին պատկանող սարքերի աշխատանքը: Արդեն այսօր եթե ուշադիր հետևենք, բավականին մեծ արագությամբ տեղի է ունենում նման սարքերի փոխարինումը այլ սարքերով: Թե որն է նման կտրուկ որոշման պատճառը, որ ընդունեցին ռուսական իշխանությունները դժվար է ասել. ամենայն հավանականությամբ, գոնե ՌԴ ներկայիս նախագահի ՊԱԿ-ական անցյալը հաշվի առնելիս, իրոք ինչ որ լուրջ տեղեկատվական խնդիր կա, որը խորացվեց արդեն մի շարք հարակից կամ ածանցյալ ասպեկտների ի հայտ գալով, ինչպես ասենք ընկերության ղեկավար անձանցից մեկի նույնասեռական լինելու քամինգ-աութը:
Ինչ էլ լինի, փորձենք հասկանալ, թե մեր վրա ինչպես կազդի այն:
Եթե արդեն երեք շաբաթից "Էփըլ"-ի "այփադ"-ներն ու "այֆոն"-ները կանջատվեն ու տեղում արդեն այսօրվանից սկսում են այն փոխել այլ համարժեք սարքերով, նույնիսկ տնտեսագիտություն չիմացող մարդն էլ կհասկանա, որ շուկայում տեղի կունենա կտրուկ գնանկում, ինչից կօգտվեն անշուշտ նաև մեր հայրենակիցները, որոնք էժան գնով կգնեն "այֆադ"-ներն ու "այֆոն"-ները և կբերեն կամ կուղարկեն Հայաստան վերավաճառելու համար: Սա պարզ սպեկուլյացիայի օրենքն է: Նման հոսքի առկայությունը հայաստանյան շուկայում, կարող է բերել արդեն մեզ մոտ "այֆոն"-ների ու "այփադ"-ների լուրջ էժանացման:
Գևորգ Գրիգորյան