Որոշ թխվածքներում, թխվածքաբլիթներում, տորթերում և մշակված այլ սննդամթերքներում ճարպեր կան, որոնք վնասում են մարդու հիշողությունը, նախազգուշացնում են ուսումնասիրողները:


Այս տրանս-ճարպերն օգտագործվում են այնպիսի սննդամթերքների արտադրության մեջ, որոնց հարկավոր է հաճելի համ և տեսք տալ, երկարացնել պիտանելիության ժամկետը: Դրանց ստեղծվում են բուսական յուղի մեջ ջրածին ավելացնելով: Նման հավելումը յուղն ավելի պինդ է դարձնում:


Մինչև 45 տարեկան 1000 առողջ տղամարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տրանս-ճարպերի ավելի ատիվ օգտագործողների մոտ հիշողությունն ավելի թույլ է:


Ուսումնասիրողները պնդում են, որ տրանս-ճարպերն ազդում են եիտասարդների և միջին տարիքի տղամարդանց հիշողության վրա:


Լայնորեն տարածված է նաև այն կարծիքը, որ տրանս-ճարպերը վնասում են սրտին: Դրանք ավելի վնասակար են, քան հագեցած ճարպերը:

 

 


Վրեժ Հովսեփյան