Մի քանի պարզ խորհուրդ հաճույքով համբուրվելու համար: Իսկ թե որերորդ ժամադրության ընթացքում պետք է համբուրվեք, որոշեք ինքներդ:


Սկսենք նրանից, որ յուրաքանչյուրը կարող է սովորել համբուրվել: Եվ այսպես. եթե հստակ որոշել եք հենց այսօր առաջին անգամ համբուրել ձեր ընտրյալին, մեր խորհուրդներն անպայման կօգնեն ձեզ:


Խորհուրդ 1
Նախապես մտածեք, թե որտեղ և երբ է դա տեղի ունենալու: Ավելի լավ է դրա համար ռոմանտիկ իրավիճակ ստեղծել, որտեղ ձեզ ոչ ոք չխանգարի: Թույլ լույսը կամ մոմերն ամենահարմար տարբերակն են առաջին համբույրի համար:


Խորհուրդ 2
Մի կողմ թողեք ամաչկոտությունը, եթե անգամ մինչ այդ երբեք «մեծավարի» չեք համբուրվել: Ձգացմունքայնությունը կօգնի ձեզ այն կրքոտ և անմոռանալի դարձնել:


Խորհուրդ 3
Հոգացեք մաքուր և թարմ շնչառության մասին: Եթե մինչ այդ ձեզ չի հաջողվել մաքրել ատամները, օգտագործեք ծամոն, խնձոր կամ մի ճյուղ մաղադանոս:


Խորհուրդ 4
Համբույրի ժամանակ շուրթերը մի լարեք, հակառակ դեպքում զուգընկերոջը կթվա, որ ձեզ հաճելի չէ իր հետ համբուրվել:


Խորհուրդ 5
Ձեր զուգընկերոջը համբուրելիս անշարժ մի՛ նստեք: Գրկեք նրա պարանոցը կամ ուսերը, շոյեք նրա մազերը, որպեսզի ձեր զգացմունքներն արտահայտվեն ոչ միայն համբույրի միջոցով, այլեւ շարժումներով:


Խորհուրդ 6
Բացի այդ, գոյություն ունեն որոշակի իրավիճակներ, երբ ավելի լավ է խուսափել համբուրվելուց: Պետք չէ համբուրվել բազմամարդ վայրերում, պնդել համբույրի մասին, եթե ձեր զուգընկերն դա չի ցանկանում:

Պետք չէ առաջին համբույրից առաջ «խիզախության համար» ալկոհոլ օգտագործել. այդ կարող է վանել ձեր զուգընկերոջը:


Սակայն տեխնիկական հնարքները յուրացնելը դեռևս չի նշանակում, որ համբույրն անպայման ձեզ հաճույք կպատճառի:


Համբույրին երկու հոգի են մասնակցում: Տեխնիկան փորձի հետ է կապված, բայց համբույրն իսկապես անմոռանալի կդարձնեն միայն անկեղծ զգացմունքներն ու կիրքը: