ԵՄ լինի,թե՝ԵՏՄ ,միևնույնն է անդամակցող երկիրը պետք է որոշակի կանոնների ենթարկվի,որը սահմանվում է կնքվող պայմանագրող: Ուրիշ հարց է,թե դա իր մեջ պարունակում է ինքնիշխանության կորուստ թե՝ որոշակի սահմանափակումներ : Մարդկանց մոտ որոշակի հակասական պատկերացումներ են ի հայտ եկել ժամանակին,որովհետև լայն լսարանի առջև չեն ներկայացվել,թե այդ ասոցացումներից,որ մեկը իրենից կոնկրետ ինչ է ներկայացնում: Երկու ճանապարհներից ամեն մեկի հակառակորդները մեզ ասում էին,որ այն ինքնիշխանության կորուստ է,սխալ տնտեսական ընտրություն և այլն:

 

 

ինչու մարդկանց չեն ներկայացնում իրենց համար ընկալելի տարբերակի լավ կողմերը և ընդհանրապես բոլոր կետերը մանրամասն?: Օրինակ,երբ դպրոցական էի դեռ բոլորը խոսում էին Հայաստանի եվրոպական ընտանիք մտնելու մասին,սեմինարներ էին կազմակերպվում,որոնցից մեկին ես ներկա եմ եղել և զայրացած դուրս եմ եկել.կարծում էի,որ վիրավորական է,երբ մի եվրոպացի վերևից նայելով՝սկսում էր մեզ սովորեցնել,թե մենք ինչ պետք է անենք,կամ ոնց ապրենք,ոնց մեր երկիրը տանենք:

 

 

Հիմա հավասարապես տհաճ է,երբ ինչ-որ ճ կլասսի ռուս լրագրող,կամ քաղաքական գործիչ նույն ոգով սկսում է մեզ սովորեցնել: Ասելիքս այն է,որ արդեն վիճակը գցված է և մենք ԵՏՄ ենք մտնում,ու,երբ ասումմ են,որ ինքնիշխանության կորուստ չկա,ապա հիմնավորեք պայմանագրի կետերը մարդկանց ի ցույց դնելով մանրամասն և ներկայացրեք տնտեսական շահավետ կետերը: Իսկ,եթե ասում եք,որ ինքնիշխանության կորուստ է իրենից ենթադրում,ապա նույնպես հանրության սեփականությունը դարձրեք այ կետերը,որոնք ըստ ձեզ ենթադրում են ինքնիշխանության կորուստ : Հավատացեք.որ մարդիկ հոգնել են զգացմունքային,դատարկ հայտարարություններից և գզվռտոցներից հանուն մի բանի,որ իրենք էլ հստակ չեն պատկերացնում,թե ինչ է:

 

 

 

Տիգրան Մկրտչյան