Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար եղած Ռահիմ Գազիևը խոստովանել է, որ հենց Ռուսաստանն է օգնել ադրբեջանական կողմին՝ զավթել Շահումյանն ու Մարտակերտի մեծ մասը.
«Իմ ու Գրաչովի լավ հարաբերությունների շնորհիվ մենք (ընդամենը երեք ամիս առաջ երկրի տարածքը լքած) սովետական զորքերի ունեցվածքի բաժանման ժամանակ ստացանք շատ ավելին, քան նախատեսվում էր: Չպետք է մոռանալ նաև Մարտակերտի օպերացիայի մասին, որն իրականացրին ռուս դեսանտայինները:
http://blog.mediamall.am/?id=45534
Հայերին այնտեղ լավ ճնշեցին: Իսկ մեզ օգնելու հրամանն արձակել էր հենց ինքը՝ Գրաչովը: Չպետք է մոռանալ, որ այն ժամանակ մենք ազատագրեցինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքի 52 տոկոսը: Եվ այդ ամենը տեղի ունեցավ ռուսական զորքերի աջակցությամբ»:
Գայանե Պողոսյան