Համաշխարհային շուկայում օրերս տարադրամի և հանքահումքային ռեսուրսների գնային տատանումները իրենց ազդեցությունն ունեցան և՛ միջազգային, և՛ տարածաշրջանների մակարդակներում:
Հայաստանը ևս չխուսափեց այդ տատանումներից, սակայն դա արտահայտվում է ողջ տարածաշրջանի մակարդակով: Մասնավորապես վրացական լարրին արժեզրկվում է ավելի արագ քան դրամը, իսկ ադրբաջանական մանաթի արժեզրկումը կապված է համաշխարհային շուկայում նավթի գների անկաման հետ:
Այս իրավիճակը նոր մարտահրավերներ է ստեղծում մեր երկրի համար: Այդ իսկ պատճառով կառավարությունը շատ լուրջ մոտեցում է ցուցաբերում: Արդեն այսօր Հովիկ Աբրահամյանը դիմել է ԿԲ նախագահին նշելով.
«Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարեւոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մանսակիցները հետեւեն սահմանված նորմերին եւ կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլյացիոն դեպքերը:
Իսկ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում հարկ է կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխատվության միջոցներ իրենց ամբողջ խստությամբ»:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ գործադիրը լուրջ վերահսկողության տակ է առել ոլորտն ու պատրաստվում է խստագույնս պատժել սպեկուլյանտներին: Այսպիսին է միջազգային մարտահրավերը, պետք է առավել զգոն լինել:
Տիգրան Հարությունյան