Էդվարդ Նալբանդյան: «Խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման աշխատանքները կարող են սկսվել միայն հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերումից հետո:
Հիմնարար սկզբունքները հնարավոր կլինի համաձայնեցված համարել, երբ Լեռնային Ղարաբաղը տա իր համաձայնությունը: Միայն այդպիսի պայմանավորվածությունից հետո հնարավոր կլինի սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքները:
Փարիզում առաջարկվել էր համատեղ հայտարարություն անել, որտեղ կնշվեին հայտնի 3 սկզբունքները' ուժի ու դրա սպառնալիքի կիրառման բացառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց դրանից, ինչի պատճառով էլ համատեղ հայտարարություն չեղավ»:
Սասուն Հովհաննիսյան