Ի վերջ հայտարարություներում ասվում է, որ ԿԲ-ը թույլ չի տա դրամի կուրսի արհեստական անկում; Բնական է, որ արհետական անկում թույլ չի տա, ու ոչ ոք էլ հակառակը չի պնդում, իսկ դրամի կուրսի Բնական անկման մասին ոչ ոք ոչինչ էլ չի ասել;
Այս օրերին տարօրինակ է դարձել նաև շատ բանկերի վերաբերմունքը սեփական հաճախորդներին;
Զարմանալիորեն արտարժույթ գնելիս, եթե ասենք գումարը մեծ է 1000 ԱՄՆ դոլարից, բանկի աշխատակիցը հարցնում է, թե որտեղից Ձեզ այդքան գումար; Սա ամենաքիչը կոռեկտ չէ; Իսկ եթե մեկը ինձ համոզի, որ այս գործուղությունները արվում են դոլարի սպեկուլյացիայից խուսափելու համար, ապա ես կպատասխանեմ՝ 1-ին Ինչու է , Ձեզ թվում, որ դոլարային սպեկուլյանտը պետք է անկեղծանա ու Ձեզ տեղեկացնի այդ մասին՝ չնայած որ բանկերին վերագրված չէ հաճախորդին վաճառած արտարժույթի շարժի վերահսկան գործառույթը, և 2-րդ- սպեկուլյացիայի ամենամեծ մեղավորը հենց անբարեխիղճ բանկերն են, որոնք այս օրերին իրենց մոտ ֆիքսված կուրսով գործարքներ դոլարի հետ կապված կամ ընդհանրապես չեն անում, կամ անում են ծայր աստիճան տհաճ պայմաններով;
Ոչ մի բանկ իրավունք չունի հաճախորդին նման հարցեր տալու, քանի որ այդ նույն բանկերում պահվում են մեր շատ ու շատ պատգամավորների և պետակա ծառայողների միլիոնների հասնող արտարժութային ավանդները; Կարծում եք որևէ բանկի աշխատող հետաքրքրվել է նման ավանդատուներից թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող պետական ծառայողին այդքան փող: Բնականաբար՝ ոչ:
Այսօր նաև շրջանառության մեջ փորձում են ամրապնդել այն միտքը, որ այս ամենը դեկտեմբերյան պանիկայի արդյունք է՝ մոռանալով իհարկե, որ սա առաջին դեկտեմբերը չի; Ամեն տարի էլ այս ամիս տատանումը կազմել է 3-5 դրամ, բայց ոչ 50 դրամ;
Ոչ արհեստավարժ եմ համարում նաև այն միտքը, որ դրամի արժեզրկումը կապված է դոլարի և եվրոյի արժևորման հետ; Դրա հավանականությունը ընդամենը չնչին տոկոս է կազմում; Իրական պատճառը միմիայն ռուբլու արժեզրկումն է; Անկախ ամենից ամենավտամնգավոր միտումը կայանում է նրանում, որ ռուբլու անգամ կայունացման դեպքում, ես համենայնդեպս բացառում եմ, որ դրամը կվերադառնա 1-դոլարը- 411 դրամ կուրսին;
Եթե ամեն բան մեզ համար բարեհաջող ավարտ ունենա, ապա կարծում եմ, որ լավագույն կուրսը կմնա 1-450 տարբերակը; Սա իհարկե լավագույն դեպքում; Հուսանք, որ Պուտինի երեկվա ուղերձը շրջադարձային կլինի ռուբլու համար և մի քանի օր հետո ստիպված չենք լինի կրկին նոր մանևրային լղոզված հայտարարություններ ունկդրելու՝ թե ինչպես դոլարը հատեց 500 դրամի սահմանագիծը;
Հ.Գ.--Կարևորը ամեն ինչ վերահսկվում է, հանգիստ եղեք ու խուճապի մի մատնվեք, որովհետև այս տարվա խուճապի չափաբաժինը արդեն շռայլորեն սպառվել է իշխանությունների կողմից:
Գարիկ Պետրոսյան