Հայաստանում այս տարի տնտեսական աճը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ 2014-ին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 2,6 տոկոս, իսկ 2015-ին' 3,3 տոկոս: այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

 

 

Նա նշել է, որ դա պայմանավորված է Հայաստանում կապիտալ ծախսերի շարունակական թերակատարմամբ եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում դանդաղ տնտեսական աճով:
Հիշեցնենք, որ այս տարվա 10 ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 4,2 տոկոս:

 

 

 

Կարինե Առաքելյան