ԵՏՄ անդամակցությունը հնարավորություն է տալիս մեր երկրին մեծացնել արտահանման ծավալները տարբեր արտադրական ոլորտներում: Այդ ոլորտներից մեկը մսամթերքի արտադրությունն է: Ներկայումս հայկական արտադրության մսամթերքի արտահանման ծավալները կազմում են 496 տոննա: Նախատեսվում է որ 2015-2017թթ.-երին այդ ծավալը կկազմի 3000 տոննա: Դրամական տեսանկյունից ակնկալվում է լրացուցիչ 12-13 ԱՄՆ դոլլարի արտահանման ծավալների աճ: Արտահանման ծավալների աճին կնպաստի նաև մեկ ամիս առաջ ՌԴ-ի կողմից ընդունած որոշումը, ըստ որի Հայաստանի մսամթերք վերամշակող 11 ընկերություններ հնարավորություն են ստանում իրականացնելու գառան,խոզի,տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանումը իրենց երկրում:
Դավիթ Պետրոսյան