Հայաստանի քաղաքականությունը, տնտեսությունը, գիտությունը և մնացած բոլոր ոլորտները ունեն մի խնդիր' բանականության խնդիր:
Բանականության խնդիրը հետևյալ երեք հարցադրումներն են ու դրանց պատասխանի որոնումը' ի՞նչ ենք ուզում (այսինքն' նպատակի ձևակերպում), ինչպե՞ս ենք դրան հասնելու (մեթոդոլոգիա) և ինչ ռեսուրսներով'(իրավիճակի և հնարավորությունների գնահատում):
Եթե գանք քաղաքականության ոլորտ (պայմանականորեն "քաղաքականություն" անվանենք Հայաստանի կլանների միջև ընթացող պայքարը, քանի որ այդպես է ընդունված) ,ապա պետք է փաստենք, որ այդ երեք հարցադրումների շրջանակում խնդիրներ դնում և լուծում է մեկ քաղաքական ուժ' իշխող կլանը, կամ ավելի կոնկրետ անվանենք այդ ուժը' Սերժ Սարգսյանը: Մնացած բոլորը այդ հասկացությունների կատեգորիաներով չեն հարցերին մոտենում:
Ընդդիմադիր կամ ոչ իշխանական (կամ ոնց ուզում եք անվանեք իրենց) ուժերը այդ երեք հարցերի պատասխանը չունեն (անգամ նման հարցադրումներ չեն անում) և դրա հետևանքով էլ իրենց նկատմամբ որևէ բանական մոտեցում չկա և չի էլ կարող լինել: Սերժը այնքան ժամանակ է հաղթելու, մինչը չառաջանա մի քաղաքական ուժ, որը բանականության շրջանակամ չգործի:
Ստեփան Դանիելյան