Ի շարս այլ հարցերի՝ ամենամյա ուղերձում Պուտինը անդրադարձել է ռուբլու արժեզրկմանը՝ ասելով, որ պետությունը պայքարելու է սպեկուլյանտների դեմ, ինչի արդյունքում, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ռուբլու կուրսը մի փոքր բարձրացել է: Քանի որ Սարգսյանն իր երկրում չունի այն վարկանիշը, ինչ Պուտինը իր երկրում (և նույնիսկ Հայաստանում), ապա պետք էր խնդրել նրան, որ իր ուղերձում անդրադառնար նաև հայկական դրամի արժեզրկմանը:
Եվ եթե ինքը չհամաձայնվեր դրան, ապա գոնե խնդրել, որպեսզի իրավունք տրվեր իշխանություն և ոչիշխանական եռյակ համագործակցությանը խոսելու իր անունից. չէ՞ որ դրանք նույն դիրքորոշումն ունեն Պուտինի գործունեության նկատմամբ:
Վախթանգ Սիրադեղյան