Պուտինի այսօրվա ելույթը ինձ հիշեցրեց Ստալինի ելույթը՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ին, երբ նացիստները արդեն Մոսկվայի մատույցներում էին ու երկրի վիճակը խիստ ծանր էր։ Ստալինի մեսսիջը հետևյալում էր՝ թշնամին չի անցնելու, հղթանակը մերն է լինելու։ Նման մի բան էլ էսօր Պուտինը ասեց ու իր երկարամյա կառավարման մեջ առաջին անգամ կատեգորիկ գնահատականներ էր տալիս թե ստեղծված իրավիճակին (Ռուսաստանը ուզում են լուծարել), թե Արևմուտքը վարած քաղաքականությանը՝ բացահայտ մեղադրելով ԱՄՆ-ին ու դրա դաշնակիցներին ահաբեկչությունը, սեպարատիզմը ու հակառուսականությունը բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու մեջ։
Մյուս կողմից, շատ կարևոր մեսսիջներ էին ուղղված նաև ներքին լսրաննանին։ Կառանձնացնեի երկու դրվագ.
- Պուտինն՝ իր խորամանկ մաներով, Ռուսաստանի ԿԲ-ին ու այլ սպեկուլյանտներին հասկացնել տվեց, որ շատ լավ է հասկանում, թե ինչու և ով է ռուբլու կուրսի սպկուլյացինաեր անում (ի դեպ, Պուտինի ելույթից անմիջապես հետ ռուբլու կուրսը երկու կետով բարձրացել է)․
- Պուտինը խոստացավ, որ միայն մեկ անգամ ամբողջական համաներում կարվի այն բոլոր օֆշորային փողերի համար, որոնք կվերադարձվեն Ռուսաստան (իսկ դրանք ամենահամեստ հաշվարկներով մոտավորապես 1 տրիլիոն դոլար են կազմում), իսկ ով չվերադարձնի...
Այսինքն, այս ելույթովՊուտինը ոչ միայն հստակ սահմանազատում մտցրեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այլև հստակ ու միանշնակ ազդանշան ուղղեծ հենց իր տնտեսաքաղաքական վերնախավին, որ տղե՛ք, տուտուզ խացացնելը ու տարբեր աթոռներին նստելը վերջացավ, կողնորոշվեք՝ կամ մեր հետ եք, կամ էլ մեր դեմ։
Իրականում, սա շատ անհանգստացնող տենդենց է, որովհետև եթե անգամ այս ամենը չհանգի գլոբալ ռազմական կոնֆլիկտի, ապա այն աշխարհաքաղաքական ցնցումները, որոնք սլսվել են, անկախ մեր ցանկությունից, մեզ էլ են ներքաշելու իրենց մեջ, իսկ հաշվի առնելով մեր վիճակը ու այն քաղաքականությունը, որը վարվում է թե ներքին, թե արտաքն դաշտում, ոչ մի լավ բան չի խոստանում մեզ։
Կոնստանտին Տեր-Նակալյան