Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից ազատել է բորտուղեկցորդուհուն, ով նաև աշխատում էր որպես մոդել: Գործատուների պատճառաբանությունը հետևյալն է՝ բորտուղեկցորդուհին չափազանց սեքուալ էր թուրքական իշխանությունների պահպանողական հայացքների համար:

 

Ընկերության ղեկավարությունն իմացել է, որ Զուխալ Սենգուլն աշխատում է որպես մոդել: Իտալական ամսագրում հրապարակվել են նրա լուսանկարները, որտեղ նա պատկերված է գոթական հագուստով, որն ընդգծում է նրա փարթամ կուրծքը: Բացի այդ, համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Սենգուլը լողազգեստով է: Աղջիկը բուսակերության կողմնակից է և ունի կարատեի սև գոտի: