Երեկ ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վերջինս հարց էր ուղղել ԵՏՄ-ի «վկաներին», թե հիմա ի՞նչ, կանայք Տրոյնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են օգտագործելու: Թե Փաշինյանը ինչի՞ է նման ձևով արձագանքել՝ կարծում եմ բոլորին է պարզ, բայց Արծվիկ Մինասյանը կարծես այդքան էլ լավ չի ընբռնել Նիկոլի խոսքերը . «Դու ինքդ ներսից պիտի ուժեղ լինես: Եթե դու ինքդ ներսից ուժեղ չես, Տրոյնոյ օդեկոլոն էլ, խիարի դուխին էլ կփաթաթեն՝ կապ չունի դու Եվրոպայի մեջտեղո՞ւմ ես, Անտարկտիդայում, թե՞ այլ տեղ: Կարեւորը՝ քո ճաշակը, քո կամքը դու պիտի կարողանաս ճիշտ ձեւավորես»: Հարգելի պատգամավոր, կարծում եմ հիշողության թարմացման կարիք ունեք: Էն ժամանակ, երբ Փաշինյանը փողոցում կանգնած ժողովրդի հետ փորձում էր բան փոխել դուք ինչպես միշտ չեզոք դիրք էիք բռնել: Երբ Նիկոլը ամեն անգամ ԱԺ ամբիոնից իշխանություններին «գրողի ծոցն» է ուղղարկում, դուք ձեր տաքուկ աթոռներին նստած, ջայլամի քաղաքականությանը անդավաճան մնալով, ոչ մի անդրադաձ կամ խոսք չեք ասում, եթե արտահայտվում եք, ապա միայն ԱԺ դահլիճից դուրս լրատվականների միջոցով: Ու ընդանրապես, վերջին տարիներին ինչ որ Դաշնակցությունը «մարգինալացման» ակտիվ քաղաքակնություն է վարում' իշխանափոխության ոչ մի ծրագրին չխառնվելով:
Ի՞նչ եք անում հարցերին լուծում տալու համար պարոն Մինասյան բացի բոլոր քաղաքական ուժերին մեղադրելուց:Ով ով, բայց դուք տեղ չունեք խոսելու, այն էլ Փաշինյանի հասցեին:
Անուշիկ Աբգարյան