ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշմամբ, ավելի վաղ՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններով պայմանավորված, կրկին գլուխ է բարձրացրել մեր պատմության միջնադարյան էջերից մեզ պաշարած (միայն Արցախի ազատագրմամբ ժամանակավորապես նահանջած) ազգային ազատագրական լեգենդը՝ հայ ժողովուրդն իր փրկության (միջնադարում՝ անկախ պետականության վերականգնման, այսօր՝ պետության գոյատևման կամ զարգացման) համար պետք է ապավինել այս կամ այն պետության, առաջնորդի, այսօր նաև վերպետական կազմակերպությունների հետ դաշնակցությանը: Պատմության ընթացքում փոխվել են հասցեատերերը՝ Բյուզանդիա, Հռոմի պապ, ֆրանկներ, Յան-Սոբեսկի, Ռուսաց ցար, Վրաց թագավոր, հաբսբուրդգներ, բուրբոններ, անգամ՝ կարա-կոյունլու Ջհանշահ, այսօր էլ ԵՏՄ կամ ԵՄ: Սա քաղաքականապես սնանկ մտածողություն է և իրեն հարգող որևէ ժողովուրդ, առավել ևս անկախ պետականության պայմաններում, պետք է օր առաջ ձերբազատվի այս կործանարար ու դավադիր մտածողությունից: Չգիտակցել մեր պատմությամբ սրբագործված այս աքսիոմատիկ ճշմարտությունը, նշանակում է կասկածի տակ առնել մեր անկախ պետականության ապագան...

 

Կից նյութն՝ այստեղ

 

 

Սամվել Ֆարմանյան