Իրականում աշխարհը նոր թափով է գնում դեպի գլոբալիզացիա, երկար ժամանակ պահանջվեց, մինչև հասկացան, որ գլոբալիզացիան պետք է սկսել ռեգիոնալիզացիայից: Ռեգիոնալիզացված աշխարհից դեպի գլոբալիզացված աշխարհ մեկ քայլ է, այլ կերպ ասած՝ ԵՄ, Մաքսային միություն, Աֆրիկյան միություն և այլ միություններ ավելի հեշտ է միավորելը, քան առանձին-առանձին 200 ից ավելի պետություններ: Իսկ որպեսզի ամեն բեմականացում լինի իրականությանը մոտ՝ պետք է մի քիչ էլ կոնֆլիկտներ լինեն, բախումներ և այլն: Իրականում ես չեմ հավատում, որ գոյություն ունի Արևմուտք-Ռուսաստան-Չինաստան-Արաբական աշխարհ բևեռների իրական առճակատում, բոլորը խաղում են իրենց վերապահված դերերը:

 

 

Զոհրապ Եգանյան