Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան' ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին: Նախարարը մասնակցել է նրանց պատվին կազմակերպված միջոցառմանը: Նույն օրը բազում հաշմանդամների են այցելել պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամկազմը:
Պաշտպանության նախարարի տեղակալները և այլ բարձրաստիճան հրամանատարներ, այցելելով հաշմանդամների ընտանիքներին նվերներ են փոխանցել, զրուցել են Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հարազատների հետ, ծանոթացել վերջիններիս խնդիրներին' վստահեցնելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Արծրուն Հովհաննիսյան