Ռուսաստանի տնտեսության մեջ առաջացած խնդիրները որոշակի մտահոգություններ են առաջացրել մեր հանրության շրջանում: Դա բնական է, քանի որ հունվարի մեկից Հայաստանը մտնում է միասնական տնտեսական գոտի Ռուսաստանի և Բելառուսի հետ: Հաշվի առնելով առաջացած խնդիրները' հարց է առաջանում, թե որքանո՞վ է նպատակահարմար անդամագրվել մի միության, որի հիմնական խաղացողներից մեկի տնտեսությունը հայտնվել է պրոբլեմների առաջ: Իհարկե միամտություն կլինի մտածել, որ ռուսական տնտեսական շուկայի խնդիրները ազդեցություն չեն ունենա մեր տնտեսության վրա, սակայն անգամ այդպիսի պայմաններում Հայաստանը կարող է շահեկան իրավիճակում հայտնվել: Հունվարի մեկից, երբ կսկսի գործել ԵՏՄ պայմանագիրը, Հայաստանի տնտեսության առաջ կբացվի մեծ հնարավորություններ:
Չնայած այն բանին, որ ռուսական տնտեսական շուկան կանգնել է բազմաթիվ խնդիրների առաջ Ամերիկայի սանկցիաների պատճառով' այնուամենայնիվ այդ երկրի տնտեսության մեջ կա պարենային ապրանքների պակաս: Եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել այս իրավիճակը, ապա կարող ենք ավելացնել արտահանման ծավալները, որի հետևանքով կմեծացնենք մեր ազդեցությունը ռուսական շուկայում:
Տիգրան Խաչիկյան