Մայրաքաղաքում տեղացած առաջին ձյունը, բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային վթարների կամ պատահարների պատճառ չի հանդիսացել, փողոցներն էլ' երթևեկելի են: Ձյունը տհաճ անակնկալներ չի մատուցել, սակայն, հատկապես վարորդներին մտորելու առիթ է տվել: Ձմեռային անվադողերը պարտադիր են և ամենակարևորը' անվտանգ: Տրանսպորտային միջոցների անվադողերը ձմեռայինով փոխարինելը մեր և դիմացինի անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է: Ձմռանը արձանագրվող ՃՏՊ-ների թիվը բավականին շատ է, պատճառներից մեկն էլ' տրանսպորտային միջոցի եղանակին ոչ համահունչ կահավորված լինելն է: Գաղտնիք չէ, որ ռետինե անվադողեր չունենալու պատճառով հաճախակի նաև վթարներ ու արհեստական խցանումներ են առաջացնում:


Հարգելի վարորդներ, սիրելի հայրենակիցներ, ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելը վտանգում է նախ և առաջ ձեր կյանքը, միաժամանակ լուրջ խոչընդոտներ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակցիների համար: Խնդրանքս է' հնարավորինս զգոնություն պահպանել խաչմերուկներում, չգերազանցել արագությունն ու անպայման պահպանել տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանված հեռավորությունը: Եթե այդունահդերձ, դեռ չեք հասցրել փոխել ավտոմեքենայի անվադողերն, ապա ձեռնպահ մնացեք այն շահագործելուց:


Նկատի ունենալով նշված հանգամանքը ուժեղացվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հսկողությունը: Մասնավորապես առավոտյան ժամը 07.50-ից բոլոր բանուկ խաչմերուկներում, որտեղ երթեւկությունը ծանրաբեռնված է, ճանապարհային ոստիկանները երթեւեկություն են կանոնակարգում: Հսկողություն կիրականացվի նաեւ ժամը 12.30-14.30 եւ երեկոյան՝ 17.30-20.00:


Կոչ եմ անում բոլոր վարորդներին երթեւեկել բացառապես ռետինի անվադողերով: Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիդ ու հիշեցնում, որ երթևեկության կանոնների պահպանումը վարորդի ու երթևեկի մյուս մասնակիցների անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է:

 

 

Արսեն Արշակյան