Մի լավ խոսք կա, հներից եկած' ասում է պատերազմում բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Ինչպես հարյուամյակներ առաջ է եղել այս խոսքը արդիական, այնպես էլ այսօր: Ավելին, այսօր առավել քան արդիական է:


Իրական կյանքում այս խոսքի ամենավառ դրսևորումը տեսանք այս երկու օրերին, երբ ՌԴ-ն ընդհատեց "Հարավային հոսք" գազամուղի շինարարությունը' հիմնավորելով իր քայլը ԵՄ հարուցած խնդիրներով: Ասել կուզի Պեւտինն հստակ ասում է, "շատ բարի, դուք ձերն արեք ես իմը. ձմեռը արդեն եկել է ու ցուրտ է ահագին, դե գնացեք տեսնեմ ինչ եք անելու առանց իմ գազի, առանց իմ գազի հետ կապված ենթակառուցվածքների ....": Իսկ արդեն պաշտոնական լեզվով, դա տարեկան միայն չորս հարյուր միլիոն եվրոյի վնաս է միայն Բուլղարիայի համար, վիթխարի վնասներ են Իտալիայի համար, որի նավթային հսկաները, ինչպես օրինակ "Էնի"-ն ներգրավված էր այդ նախագծի մեջ: Ու սա դեռ ամբողջը չէ: Ինչպես արևմտյան լրատվամիջոցներն են ասում, ոչ առանց սպառնալիքի ակնարկի Պուտինն Անկարայում հայտարարում է, որ եվրոպական շուկան ռուսների համար արդեն կորցրել է իր բացառիկ կարևորությունը: Ու սա դեռ սկիզբն է, ոչ վերջը, ոչ նույնիսկ խնդրի կիսումը: Ամեն բան դեռ նոր է լինելու ըստ երևույթին: Ու դա լինելու է կենաց մահու պայքար, որտեղ ախոյաններից մեկն անպայման պետք է ոչնչացվի:

 

 

 Գևորգ Գրիգորյան