Քրդական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ թուրքական բանակային ստորաբաժանումները հրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում Քոբանի քաղաքի վրա: Ըստ Քոբանիի քաղաքային վարչակազմի ղեկավար Անվար Մուսլիմի հաղորդած տեղեկությունների, իբր «Իսլամական պետության» (ԻՊ) դիրքերին հարվածելու պատրվակով թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքի կենտրոնական շրջանների վրա, ինչի հետևանքով տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ և քրդական ինքնապաշտպանական ուժերի զինյալներ:
Նաև այսպես է Թուրքիան պայքարում ԻՊ-ի դեմ:
Արմեն Պետրոսյան