Լիլիթներ հանգիստ թողեք մեզ, խնդրում եմ: Ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ երկու օր առաջ, նյութ էի գրել Լիլիթ Հովհաննիսյանի ու իր տեսահոլովակի մասին: Իսկ ոչ վաղ անցյալից մի օր հետո մեզ մահացու հարված հասցրեց, եսիմ որ թվերի սեքս սիմվոլ, ներկա դրությամբ ուղղակի սեքսի (դե էլ սիմվոլ չի էլի) Լիլիթ Կարապետյանը: Նա մեզ հրամցրեց իր հերթական անիւմաստ ու անճաշակ տեսահոլովակով (լինքը չուզեք. չեմ տալու)... Վերջերս տիկին Կարապետյանը շատ է ակտիվացել ու ըստ իրա ինքը որոշելա հետ բերի իր նախկին անունն ու պատիվը (դե երևի Սիմվոլության վրով էլի):
Հա, որոշելա, լավա արել, բայց չէ էլի մեր ներվերի հաշվին չէ, ավելի լավա գնա Ազատության հրապարակ ու ելույթ ունենա ու մարդիկ իրան հիշեն (էն մի սիմվոլին էլ կարա հետը տանի, էէն էէն՜ ազատությանա, անկախությանա եսիմ ինչի սիմվոլին), բայց ոչ ամեն ամիս մեզ սպանի իրա անճաշակ տեսահոլովակներով ու անիմաստ երգի բառերով:
Խոսքս ուղղում եմ Լիլիթ Կարապետյանին. «Լիլիթ ջան էլ 96 թիվը չի, հիմա քեզնից ու քեզնից էլ լավ սիմվոլներ շատ կան, մի տանջի մեզ, ուղղակի սուս ու փուս վայելի «90-ակաների սեքս սիմվոլ» պատվավոր տիտղոսը»:
Հ.Գ. Դե հա էսքան մինուսի մեջ մի հատ պլյուս կա. էտ տեսահոլովակների մեջ կիսատլոր պահերը նայվումա
Անկախ Հայաստան