Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը երեկ աղմուկով տապալվեց, ինչպես և սպասվում էր: Դրան նախաձեռնության հեղինակ պատգամավորից բացի միացան ընդամնեը երկու պատգամավորներ: Իհարկե ձախողումը այդքան շռնդալից չէր սպասվում, ինչքան եղավ, բայց դա չէ կարևորը:


Կարևորը այն արձագանքներն են, որոնք այսօր իշխանական լրատվամիջոցներում ու գրչակների գրառումներում են տեղ գտել:


Իսկ այդ արձագանքները կրկին նույն ոճի են. «Նիկոլը լյուստրացիա արեց», «Նիկոլը ցույց տվեց թե ով է իրական ընդդիմությունը», «Նիկոլը դաշտը բացահայտեց» և նման կարգի մեկը մյուսին կրկնող նյութեր:
Այն, որ իմպիչմենտի գործըթնացը սկսվում է լուրջ նախապատրատսությունից և քննարկումներից առաջ, ինչը այս դեպքում չարվեց, ինչի պատճառով էլ դարձավ անարդյուքն քայլ, պարզ է: Սակայն զարմանալի են այն գովքն ու «վերլուծությունները», որոնք իշխանական լրատվադաշտից նվիրվում են Նիկոլին' «թարմ և թեժ» պահելով նրա թեման, որը դեռ երեկ մոռացված էր արդեն:


Ստացվում է այնպես, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերից' ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, Ժառանագություն, միայն ՀՀԿ-ն աջակցեց և դեռ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, այն դեպքւոմ, երբ այդ նախաձեռնությունը պատրաստվում էր պաշտոնանկ անել ՀՀ գործող Նախագահին: Շատ զարմանալի բան է ստացվում կարծես:


Այսքանից հետո դեռ ոմանց մոտ կարո ՞ղ են հարցեր մնալ, թե որտեղից ու ինչ նպատակներով հրահանգավորվեց և կյանքի կոչվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Դատելով իշխանական գործիչների, կայքերի ու գրչակների ելույթ-գրառում-նյութերից ու արձագանքներից, կարծում ենք, այլևս որևէ մեկի համար մութ ու անհասկանալի հարցեր չեն մնա: Ամեն ինչ պարզ է ինչպես երբեք:

 

 

Վիգեն Զաքարյան