Ազգային ժողովում 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: «


Հատկանշական է, որ ոչ իշխանական ուժերը քվեարկությանը չմասնակցեցին:


Ամիսներ շարունակ խոսվում էր սոցիալական անհավասարության, հասարակության բևեռացման, երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի մասին, իսկ նախագիծը, թվում էր, պետք է նպաստի այս խնդիրների մասնակի լուծմանը: Ընդդիմությունը քվեարկությանը չմասնակցեց:


Ինչո՞վ են իրարից տարբերվում նախագծին դեմ քվեարկելը և քվեարկությանը չմասնակցելը: Եթե, թվում է՝ ոնչով, այդուհանդերձ պետք է գիտակցել, որ այս հարցում դեմ քվեակելը փոքր-ինչ բարդ էր. բոլորն էլ հասկանում են, որ իրականում նախագիծը վերականգնում է նպաստի սոցիալական էությունն ու նշանակությունը:


ԱԺ-ում ընթացող քննարկումների ժամանակ նախագիծը քննադատվում էր բացառապես մի դրույթով. ինչո՞ւ օրենքով չի ամրագրվում պետության կողմից չփոխհատուցվող գումարի փոխհատուցման հարցը գործատուի կողմից: Այլ՝ առարկայական որևէ առաջարկություն չի հնչել: Եվ այս պարագայում, երբ նախագծի դեմ ոչինչ չի ասվել, դեմ քվեարկելը կլիներ ուղղակի անտրամաբանական: Եվ, ահա՛, հեշտ ձևը. չմասնակցել քվեարկությանը, որպեսզի հետագայում հաշվետու չլինել հասարակության առջև:


Ճշմարտությունը չի դադարում ճշմարտություն լինել, եթե անգամ այն հնչում է ստախոսի կողմից: Հատկանշական է, թե ինչու միջազգային փորձին հղում տալ այդքան սիրող մեր ոչ իշխանականներն այս անգամ չցանկացան հիշել միջազգային փորձը: Ինչի՞ց վախեցան: Հավանաբար՝ գիտակցումից, որ մի օր էլ կբողոքեն չաշխատող մայրերը, երբ իրենց հասանելիք նպաստն էականորեն ավելի ցածր կլինի, և երբ ստիպված կլինեն հաշվետվություն տալ, թե ինչո՞ւ դարձան համահավասարության ջատագով և ինչո՞ւ էին այդքան եռանդով պաշտպանում միլիոնատերերի իրավունքները:


Փաստացի՞, թե՞ գլոբալ պրոբլեմ. Իհարկե, գլոբալ խնդիրներին անդրադառնալիս՝ ավելի հեշտ է ակնկալել միջազգային կառույցների օժանդակությունն ու արժանանալ գովասանքի խոսքերի, իսկ ահա քաղաքական պոպուլիզմը թույլ է տալիս աչք փակել անգամ փաստացի պրոբլեմների վրա: Այս պարագայում փաստացի պրոբլեմը մեկն է. Լուծել չաշխատող մայրերի նպաստի հարցը, իսկ երբ լուծում չունենք, կարելի է դավանել պոպուլիզմին՝ մենք լուծման հետ համամիտ չենք լոզունգով՝ բարձրաձայնելով որևէ այլ գլոբալ պրոբլեմ:

 

 

Էդգար Խաչատրյան