2014-ի հունվար-սեպտեմբերին, հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ստացված ցուցանիշների համաձայն, Հայաստան են ժամանել 941 151 զբոսաշրջիկներ կամ 13,6 տոկոսով ավելի քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:


Հիշեցնենք, որ համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր' ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն:

 

 

Հայկ Համբարձումյան