Տարիներ առաջ մի անգամ մի բացառիկ երևույթ նկատեցի. կառավարությունը ընդունել էր մի որոշում, որը նույնությամբ կրկնում էր դրանից կես տարի առաջ ընդունված մեկ այլ որոշումը: Որպես ռոմանտիկ անձնավորություն՝ անմիջապես գրավոր առաջարկություն ներկայացրի, թե ինպես կարելի է խուսափել նման կազուսից. այն ժամանակ համակարգիչներ չկային, որ նման խնդիրներ չծագեին: Սա հիշեցի, երբ կարդացի, որ դաշնակցականները հայտնաբերել են 1994-ին ստորագրված փաստաթուղթ ՀՀ-ՌԴ-Բելառուս տնտեսական կապերի մասին, որը հիմնականում նույն դրույթներն ունի, ինչ այսօրվա ԵՏՄ-ն. այնտեղ նույնիսկ ավելին է եղել՝ ընդհանուր դրամական միավոր է ընդունվել ռուսական ռուբլին: Հետագայում դա բնականաբար մոռացվել է, չնայած մեխանիկորեն երկարաձգվել է: Մնում է, որ ՀՀ ԱԺ-ն հայտարարություն ընդունի տվյալ փաստաթղթի առնչությամբ և Պուտինին տասով զրո անի...ՃՃՃ
Վախթանգ Սիրադեղյան