Քաղաքական բախումները հաճախ մեծ տնտեսական ազդեցություն են թողնում հակամարտող պետությունների միջև,այլ նաև այլ երկրների վրա,որոնք ինչ որ ձև կապ ունեն հակամարտող պետությունների հետ : Ռուսաստանի և Արևմուտքի միջև բախումը բերեց Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման : Այդ պատժամիջոցները բնականաբար չէին կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա,հաշվի առնելով այն տնտեսական համագործակցությունը,որը կա Ռուսաստանի հետ : Սակայն ավելի խորը վերլուծելու դեպքում տեսնում ենք,որ ռուսական շուկայում եվրոպական երկրների ապրանքների անհետանալը մեծ տռամպլին կարող է հանդիսանալ մեր տեղակայ շուկայի արտադրանքի արտահանման համար,և այս դեպքում արտահանման ծավալների մեծացման համար : Այս տարի այդ պատժամիջոցները տեղի ունեցան այն ժամանակ.երբ արդեն իսկ տեղի էր ունենում բերքահավաք, և բնականաբար անհնար էր ծավալները մեծացնել,սակայն երկարաժամկետում ապրանքների արտահանման ծավալաները ավելացումը թվում է անխուսափելի : Ծավալների մեծացումը էլ ավելի կնպաստի տվյալ շուկայում մեր երկրի արտադրանքի հաստատմանը,և ինչու չէ, նաև պահանջարկի մեծացմանը:

 

 

Դավիթ Պետրոսյան