Ինչու՞ ոչ ՀԱԷԿ-ը
Պուտինը՝ երեկ Թուրքիայում, խոսել է նաև ատոմակայան կառուցելու մասին: Ի դեպ, սա աննախադեպ է որակվել, քանի որ կառուցվելու է «վճարարիր-տիրացիր-շահագործիր» սկզբունքով: Այսինքն՝ ատոմակայանը, որը նախատեսվում է կառուցել Թուրքիայում լինելու է ռուսների սեփականությունը և այդ նպատակով ծախսվելու է 20 միլիարդ դոլլար: Մեր ատոմակայանի կառավարումը ըստ էիության իրենք են անում և ինչու՞ ոչ մեզ մոտ: Այն դեպքում, երբ մեր ատոմայականի վերակառուցումը և արդիականացումը գնահատվել է այդ գումարի կեսից էլ պակաս: Նույնը նաև գազատարի մասով: Անկախ Վրաստանի հետ հարաբերություններից ռուսական գազը տրանզիտով հասնում է Հայաստան: Ինչու՞ նոր գազատարը չի կարող Վրաստանով հասնել Հայաստան և անցել Թուրքիա: Ողջամիտ բացատրություն կա՞ այս ամենին:
Ինչո՞վ է գրավում Թուրքիան ՌԴ-ին: Այն ՆԱՏՕ-ի անդամ է ու անկախ դիվանագիտական վայրիվերումներին ԱՄՆ-ը վասալը, տարածաշրջանում հենց ռուսների ու Իրանի ընդիմադիր ուժը, Սիրիան քանդելու գաղափարախոսը, որին դեմ է Ռուսաստանը: Վրաստանում Աջարիան տիրել ցանկացողը, անգամ Ղրիմի համար խաղեր տվողը...Ստացվեց, ով իր իրավունքներին տեր է կանգնում և դրանց հետամուտ լինում, նրան էլ հարգում են: Թե չէ Իրանը անգամ փողով ու կնքված պայամանգրով չկարողացավ Ս-300 հակօդային համակարգեր գնել, քանի որ ԱՄՆ դեմ էր, իսկ հիմա ռուսները նույն իրավիճակում «անպատասխանատու» են համարում Ֆրանասիային: Պուտինը, վերջերս շատ է խոսում երկակի մոտեցումների մասին ու դրանք համարում՝ անընդունելի: Այդ դեպքում, ինչու՞ մենք մեր շահերի մասին չենք կարող խոսել, դրանց հետամուտ լինել: ԱԳՆ կա՞ թե արդեն դարձել է Լավրովի երևանյան գրասենյակը...
Կից նյութն՝ այստեղ
Սասուն Մանուկյան