Հռոմի Պապը Թուրքիա կատարած այցելության և Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց հետո որևէ խոսք չասաց Հայոց Ցեղասպանության մասին: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վատիկան վերադառնալու ճանապարհին հայտնել է, թե իր սրտում է հայ-թուրքական սահմանը և որ սահմանների բացմանը խոչընդոտող աշխարհաքաղաքական խնդիրներ կան, սակայն միասին աղոթենք այս երկու ժողովուրդների հաշտեցման համար:
Խոսելով Սիրիայում ու Իրաքում հակամարտությունների մասին' Հռոմի Պապն ասել է, որ փախստականների խնդրի լուծման հարցում Թուրքիային օգնելը միջազգային հանրության բարոյական պարտքն է: Իսկ այդ նույն Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դրա պատճառով փախստական դարձած միլիոնից ավելի հայության խնդիրը մի՞թե այդ միջազգային հանրության բարոյական պարտքը չէ: Պատմությունը ցույց է տվել, որ աղոթելով այն էլ հատկապես թուրքերի դեպքում ոչինչի չեն հասնում, եթե անգամ դա անում է Հռոմի Պապը:
Գևորգ Մելքոնյան