Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին ասել է, որ նոյեմբերի 26-ին հանձնաժողովի վերջին դիտանցման համաձայն, որոշ ապրանքների հիմնականում ներմուծվող գծով գրանցվել է գնաճ: «Երբ նայում ենք գնային բարձրացումները և համեմատում ենք փոխարժեքի հետ, իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է, ապա տեսնում ենք, որ մեծ չափով համահունչ են գնային բարձրացումները:
Այնուհանդերձ, սա նախնական դիտարկում է, և այս պահի դրությամբ մեր մասնագետները ուսումնասիրություն են իրականացնում և գնագոյացման հաշվարկներ են կատարում, որպեսզի պարզեն, թե գնային բարձրացումները որքանով են համապատասխանում փոխարժեքի փոփոխություններին», ասել է հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ գնային փոփոխությունները վերաբերվում են շաքարավազին, կարագին, ձեթին, ալյուրին, ոսպին:
Անահիտ Գրիգորյան