Նոյեմբերի 29-ին բելգիական Անտվերպեն քաղաքում սկսվել է Disney Dreams սառցե քանդակների ամենամյա փառատոնը: Տասնյակ պրոֆեսիոնալ նկարիչներ ամբողջ աշխարհից, ովքեր բազմամյա փորձ ունեն Կանադայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում անցկացված մրցույթներում, ավելի քան 500 տոննա սառույցից ստեղծում են Դիսնեյի ֆանտաստիկ աշխարհ՝ լի էմոցիաներով և արկածներով: 0-ից բարձր ջերմաստիճանի պատճառով միջոցառումն անցկացվում է հսկայական Սառցե պալատում և կտևի մինչը 2015 թվականի հունվարի 11-ը: