ՁԻԱՀ-ը մարտահրավեր է որը վեր է ազգային, կրոնական, ռասայական և մարդկությանը մինչ օրս հայտնի այլ հատկանիշներից. այստեղ կա մեկ համընդհանուր նույնականացում՝ գլոբալ առողջապահություն:


ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաև ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ:


Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ:


Այս տարի ևս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎ\ՁԻԱՀԻ դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական և բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են:


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլորիս կողմից խնդրի կարևորության գիտակցումից: «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը»- կարգախոսով ապրելը հիվանդության ռիսկի գնհատման իրական հնարավորություն է: Գուցե այս կերպ ունենանք ՄԱՐԴՈՒ կողմից վերջնականապես հաղթահարված ևս մեկ չարիք...

 

 

 

Հովհաննես Մանուկյան