Հինգ տարի առաջ նախկին վարչապետի կիրառած վերահսկողական կոշտ քաղաքականության արդյունքում հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը ավելացել էր 82%-ով, սակայն ստուգումների արդյունքում լրացուցիչ գումարները նվազել էին 25%-ով:Հարևան պետություննեի,մասնավորապես Վրաստանի փորձով,որտեղ երբ կրճատվեցին տեսչություն իրականացնող մարմինների և ստուգումների քանակը, բյուջեի հարկային մուտքերը զգալիորեն ավելացան,ապա պետք է նշել,որ խիստ վերահսկողությունը ոչ միշտ է դրական արդյունք տվել :


Ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ,որ հարկային ծառայողները ՓՄՁ-ներին հանգիստ կթողնեն և ստուգումներ կիրականացնեն միայն այն դեպքերում, երբ կլինեն ռիսկեր :


Տեղի ունեցան դրական տեղաշարժեր՝ անսահմանափակ տեսակի ստուգումների փոխարեն հիմնականում ստուգումները կատարվում են ըստ պլանի: Մինչև 58,5 մլն. դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվում էին ստուգումների հիմնական մասից: Դրանցում միայն հարկային, սննդի անվտանգության և տեխնածին վտանգավորության տեսչական ստուգումներ կարող են իրականացվել:

 

 

Մարիամ Հոխանյան