Սիրելի հայրենակիցներ, փորձեմ անդրադառնալ ՀՀ-ի արտաքին մարտահրվաերներին,հնարավոր զարգացումներին և ներկայումս տեղի ունեցող գործընթացներին: Ինչպես գիտեք,մեր երկրի աշխարհագրական դիրքը այպիսին է որ,նամանավանդ Խորհրդային Կյասրության անկումից, նրանից ժառանգած ցավոտ խնդիրներից հետո,մինչև օրս,շուրջ մենք ունենք երկու հարևանների հետ չկարգավորված հարաբերություններ, որոնք իրենց հետքն են թողնում Հայաստանի զարգացման վրա: Խոսքը նախևառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին է,որից լուծումից իմ համոզմամբ բխում է հայ ժողովրդի բարօրությունը: Իհարկե խնդիրը ունի պատմություն,սակայն ժամանակը թույլ չի տալիս ավելի ընդգրկուն անդրադարձ կատարել դրան,առավել ևս որ հարցի քննարկան ու տեսակենտների բախման պակաս թե պատկան մարմինների,թե հասարակության շրջանում երբեք չի եղել: Եվ այսպես ինչպիսի փուլում գտնվում բանակցային գործընթացը,ինչ ֆորմատով և ուր է հասել:

Հայնտի է որ բանակցությունները հիմնականում ընթանումեմ մդարիդյան սկզբունքների շուրջ՝նրանք են
Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,


1.Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով


2. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,


3. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,


4. Ներքին տեղահանված եւ փախստականների' իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,


5. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն:


Բանակցային այս գործընթացը ինչպես գիտեք մշակվել և հակամարտոզ կողմերին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խումը,Մադրիդում,2007 թվականին: Կարծում եմ,այս փաստաթուղթը լրջագույն ուսումնասիրման կարիք ունի: Առաջին իսկ կետի մեջ մեզ պարտադրված պատերազմի արդյուքնում ձեռք բերված յոթ շրջանների՝այն է Քաշաթաղ(Լաչին), Քարվաճառ(Քելբաջար), Ակն(Աղդամ), Վարանդա(Ֆիզուլի), Կովսական(Զանգելան), Ջրական(Ջաբրաիլ), Սանասար(Կուբաթլի) հանձման մասին ստորագրություն կա: Սա այն դեպքում,երբ ոչ միայն իշխանակա,յալ նաև ամոբողջ հայ հասարակության կողմից պարբերաբար կրկնվել է,պաշտոնական և ոչ պաշտոնական մակարադակներում,որ մենք հանձնելու հող չուենենք,և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ընդմանեը,կրկոնւմ եմ մեզ պարտադրված պատերազմի արդյուքն էր: Եվ կասկածի տակ դնել,առավել ևս հանձնել այդ հողերը կնշանակի նախ՝զիջել սեփական դիրքերից և հետո առհամարհել այն արյունը,այն մարդկանց որը թափվել է այդ պատերազմի արդյուքում:


Իսկ ինչ է առաջարկում միջազգային հանրությունը:


Միջազգային հանրությունը ի դեմս ԵՄ, ԵԽ եւ ԱՄՆ-ի վերջերս փորձում է նպաստել
տարածաշրջանի ժողովուրդների միջեւ վստահության ամրացմանը եւ գործողության
մեջ դնել տնտեսական համագործակցությունը: Հայաստանը կողմ է այս մոտեցմանը,
սակայն Ադրբեջանը համաձայնվում է տնտեսական համագործակցությանը միայն
ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից հետո: Տարածաշրջանում իրականացվել
են մի շարք խոշոր նավթային, գազային, էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրեր
առանց Հայաստանի մասնակցության: Հավանաբար Ադրբեջանում գտնում են, որ
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակը ինքնաբավ համակարգ է: Բայց մեզ թվում է,
որ տարածաշրջանային գործողությունների տրամաբանությունը պետք է կառուցվի
մեկ այլ բանի վրա' տարածաշրջանի բոլոր երեք երկրների առավելագույն
համագործակցություն խոշոր տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում'
կողմերի միջեւ վստահության բարձր մակարդակ ապահովելու համար եւ
ղարաբաղյան կոնֆլիկտի հետագա փախադարձ ընդունելի լուծումով:
Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կբերի նրան, որ կսկսի
աշխատել հարավկովկասյան միասնական շուկան, իսկ հաղորդակցությունների
բացումը կապահովի ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Առաջարկելը առաջարկում են,սակայն ինչքանով են նրանք հետևողական այս դրույթների իրագործմանը: Մեկ բան,հստակ է,հարցը պետք է լուծվի խաղաղ բաակցային գործընթացի արդյուքում: արաբաղյան խնդրի այսօրվա մեկնաբանության մեջ հիմնական հակասությունն այն
է նրանում, որ կողմերից ԼՂ համարում է իր «պատմական» տարածք (հող)' բերելով
բազմաթիվ պատմական ապացույցներ իրենց դիրքորոշման: Հենց սրա հետ է
կապված նաեւ այն, որ վերջին տարիներին ե´ւ պաշտոնական, ե´ւ հասարակական-
քաղաքական մակարդակներում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական
կողմը մեծ ուշադրություն է դարձնում պատմական փաստերին եւ դրանք
մեկնաբանություններին: Այսինքն ԼՂ խնդիրն անցել է Հայաստանի եւ Ադրբեջանի
միջեւ տարածքային եւ պատմական վեճի հարթություն, որտեղ կողմերից
յուրաքանչյուրը համոզված է իր ճշմարտության մեջ: Այսպիսի իրավիճակում շատ
դժվար է խոսել հնարավոր փոխզիջումների եւ համաձայնությունների մասին' չէ՞ որ
եթե այս տարածքը (հողը) «իմն» է, ապա ինչու՞ ես պետք է որեւէ մեկի հետ գնամ
փոխզիջման կամ զիջման:


Խաղաղ համագործակցության եւ փոխզիջման ավանդույթների, քաղաքական եւ
կրոնական հանդուրժողականության ավանդույթների բացակայության
պայմաններում, երբ ԶԼՄ-ները Հայաստանում եւ Ադրբեջանում բավականաչափ
ազատ չեն (իսկ նրանք կարող էին հնարավորություն տալ լսել այլընտրանքային
տեսակետ միմյանց մասին), պարզ է, որ մանկամտություն կլիներ հույս ունենալ, որ
ղարաբաղյան կոնֆլիկտը ունենար արագ եւ փոխադարձ ընդունելի լուծում:


Կոնֆլիկտների լուծման փորձը ամբողջ աշխարհով մեկ ցույց է տալիս, որ դրանք
լուծվում են դանդաղ եւ դժվար: Մենք պետք է լինենք չափազանչ ուշադիր,Ղարաբաղյան հարցը հայոց հիմահարցն է: Կոչ եմ անում,այս հարցի քննարկումները ծավալել էլ ավելի լայն շրջանակներում,հատկապես երիտասարդներին,քանի որ նրանք են վաղվա օրվա ապագան:

 

 

Նարեկ Մարտոյան