Վիտամիններն ու հանքային հավելումներն ունակ են էներգիա հաղորդել, որն անհրաժեշտ է հոգեկան գործունեության համար: Դա վերաբերում է ոչ միայն առողջ մարդկանց, այլեւ դեպրեսիաների հակում ունեցողներին
Կալգարիի համալսարանի պրոֆեսոր Բոնի Կապլանը համարում է, որ վիտամինային հավելումները կարող են դեղամիջոցների լիարժեք այլընտրանք լինել, որոնք նվազեցնում են դեպրեսիայի եւ անհանգստությունների ի հայտ գալու հավանականությունը: Բացի այդ, սթրեսի դեպքում՝ դրանք օգնում են բարելավել տրամադրությունը եւ նվազեցնել հոգնածության ցուցանիշները:

 

 


Այսպես, Տրամադրության խանգարումներով 97 մարդկանց մոտ, որոնց սննդակարգն առավելագույնս հագեցած է եղել վիտամիններով եւ հանքային հավելումներով, հոգեկան վիճակն առավել կայուն է եղել: Օգտակար նյութերի մեջ ներառված են 5-HTP, В եւ D խմբի վիտամինները, ինչպես նաեւ գինկգո բիլոբա եւ օմեգա-3

 

 


Վրեժ Հովսեփյան