Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման տարածումը կանխելու նպատակով վարչապետի հանձնարարականով առողջապահության հիվանդների բուժման գործընթացում ընդգրկել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետներին: Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնին տրամադրվել է դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն: Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և իրականացվել են բակային համայցեր: Արդյունքում հայտանաբերվել են նոր հիվանդներ, որոնք ևս տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահի դրությամբ առկա է 64 հիվանդ, որից 46-ը հոսպիտալացված են: 

 

 


Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային գանգատներով 21 երեխա և կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է դիզենտերիա /sh. zonae/: Ուսումնասիրվել են Եղվարդի նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները, վերցվել են սննդի, խմելու ջրի նմուշներ հիվանդության առաջացման սննդային կամ ջրային գործոնը պարզելու համար: Նմուշառումներ են իրականացվել նաև սպասարկող անձնակազմի շրջանում: Հիվանդների բնակարաններում իրականացվել է բժշկահիգիենիկ ուսուցում և ախտահանման աշխատանքներ' հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:Ըստ առողջապահության նախարարության, երեխաների առողջական վիճակը բավարար է, իրավիճակը վերահսկելի է: