Եգիպտոսի նախկին նախագահ հոսնի Մուբարաքին արդարացրեցին: 2011թվականին եգիպտական հեղափոխության արդյունքում գահընկեց արված նախագահին դատապարտել էին ցմահ ազատազրկման,բայց հաշվի առնելով տարիքը նրան բանտից տեղափոխել էին զինվորական հոսպիտալ:

 

 

Երբ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Մուսուլման Եղբայրներ կազմակերպությունը ռազմական հեղաշրջման հետևանքով զրկվեց իշխանությունից,Մուբարաքի փաստաբանները բողոքարկեցին դատարանի որոշումը և այսօր Կահիրեի քրեական դատարանը արդարացրել է նրան ցուցարարների սպանության մեղադրանքի մասով և կոռուպցիայի մեղադրանքի մասով,այլ կերպ ասած հակահեղափոխականները հաղթեցին: Մուբարաքի ապարատը ետ է եկել իշխանության .նախագահն անգամ նրա ՊՆ ն է: Այ Մուհամեդ Մուրսիի բանը բուրդ է.նրան և նրա հազարավոր կողմնակիցների կդատեն ամենախիստ ձևով: Կյանքի օրենք է.հաղթողին չեն դատում:

 

 

 


Տիգրան Մկրտչյան